Անցնել բովանդակությանը
AssistED

Գաղտնիության քաղաքականություն

Ինչ տվյալներ ենք հավաքում

Հաշիվ ստեղծելիս և ծառայությունից օգտվելիս մենք պահում ենք հետևյալ տվյալները՝ անուն ազգանուն, էլ. փոստի հասցե, դպրոց, մասնագիտություն (առարկա), ինչպես նաև ծառայության օգտագործման տվյալներ (օրինակ՝ դիտված և ներբեռնված դասի պլանները, մուտքի ակտիվությունը)։

Որտեղ են պահվում

Բոլոր տվյալները պահվում են Supabase հարթակի վրա՝ Եվրոպական միության տվյալների կենտրոնում (Ֆրանկֆուրտ, Գերմանիա)։

Վճարային տվյալներ

AssistED-ի սերվերները երբեք չեն պահում և չեն տեսնում ձեր բանկային քարտի տվյալները։ Վճարումները մշակվում են ամբողջությամբ Ամերիաբանկի պաշտպանված վճարային էջում. մեզ է հասնում միայն վճարման հաստատումը կամ մերժումը։

Cookie-ներ

Կայքն օգտագործում է միայն ֆունկցիոնալ և նույնականացման (login/session) cookie-ներ, որոնք անհրաժեշտ են մուտքն ապահովելու համար։ Գովազդային կամ երրորդ կողմի հետագծող (tracking) cookie-ներ և վերլուծական համակարգեր (օրինակ՝ Google Analytics) կայքում ներդրված չեն։

Ձեր իրավունքները

Ձեր անձնական տվյալները կարող եք դիտել և խմբագրել ձեր հաշվի կարգավորումների էջում։ Տվյալների ամբողջական ջնջում հայցելու համար գրեք մեզ աջակցման էլ. փոստին։

Կապ

  • Էլ. փոստ՝ assisted.teach@gmail.com
  • Հեռախոս՝ +374-43-731-731
  • Կայք՝ www.assisted.am
Գաղտնիության քաղաքականություն — AssistED